‘ ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել անգլիական երկու թիմերի դեմ’

1309

Անգլիական ակումբները կպատժվեն իրենց երկրպագուների դրսևորումների համար: ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործ է հարուցել ընդդեմ անգլիական երկու ակումբների` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Լիվերպուլ»-ի:

Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կայացած նշված թիմերի դիմակայությանը երկրպագուներն անթույլատրելի վարք են դրսևորել:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ին մեղադրանք է ներկայացվել տրիբունաներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, իսկ «Լիվերպուլ»-ի երկրպագուներն արգելված երգեր են երգել, տրիբունաներից իրեր նետել, ճայտրուկներ օգտագործել: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘«Յուվե»-ի նախկին դարպասապահ. «Ի տարբերություն Բուֆոնի՝ ես կկոտրեի Լևանդովսկիի ծնոտը, ոտքերն ու մնացած ամեն ինչ» ‘
Հաջորդ հոդվածը‘Մանչինի. «Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»’