‘ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել «Լիվերպուլի» եւ «Բորուսիայի» նկատմամբ’

1719

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի «Բորուսիա Դորտմունդ» — 
«Լիվերպուլ» առաջին հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների հիման վրա, ՈւԵՖԱ- ն կարգապահական գործ է բացել երկու ակումբների նկատմամբ։

«Բորուսիան» պատասխան կտա խաղի ժամանակ «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի տրիբունաների անցումների արգելափակման համար, իսկ «Լիվերպուլը»՝ ֆանատների նետած իրերի եւ վառած ֆայերների համար։

Իսպանական «Վիլյառեալի» եւ չեխական «Սպարտայի» հանդիպման ժամանակ բարբարոսությամբ առանձնացել են Պրահայի թիմի ֆանատները։ «Սպարտայի» նկատմամբ եւս բացվել է կարգապահական գործ։

Նախորդ հոդվածը‘Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու «Grand Chess Tour 2016»-ին’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան ուզում է «Սիթիի» համար 8 խաղացող գնել’