‘ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Ռոնալդուի հեռացման հետ կապված’

1751

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացման հետ կապված։ Այս մասին հայտնում է ESPN-ն։

Աղբյուրի տեղեկություններով, պորտուգալացու սպորտային պահվածքը կքննարկվի սեպտեմբերի 27-ին ՈՒԵՖԱ-ի վերահսկողության և կարգապահական էթիկայի հանձնաժողովում։ 

Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի առաջիկա նիստում։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն հեռացվել էր Ջեյսոն Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածք ցուցաբերելու համար։ 

Նախորդ հոդվածը‘Ռամոսը հավակնում է դառնալ ֆուտբոլի պատմության ամենակոպիտ խաղացողը’
Հաջորդ հոդվածը‘Գուլիտը քննադատել է Նեյմարին և Մբապեին’