ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունից

350

ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունից՝ Էնրիկես Նեգրեյրայի գործով։ Այս մասին հայտնում է AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բարսելոնային», որը 2001-ից 2018 թվականներին Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավարին վճարել է ավելի քան 7 միլիոն եվրո: Ակումբը պնդում է, որ նրանք վճարել են մրցավարական հաշվետվությունների համար և չեն փորձել ազդել մրցավարների վրա։

Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն կարող է «Բարսելոնային» հեռացնել Չեմպիոնների լիգայից, եթե համարի, որ մրցաշարի հեղինակությունը խարխլվելու է իսպանական թիմի ներկայության պատճառով։ Կազմակերպությունը կարող է մեկ մրցաշրջանով արգելել «Բարսելոնայի» մասնակցությունը եվրոպական մրցաշարերին, քանի դեռ վերջնական դատավճիռ չի կայացվել նրանց մրցավարական գործով։

Նախորդ հոդվածը«Քյոլնը» պարտվեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՌոման ֆուտբոլիստներին և անձնակազմին արգելել է խոսել ԶԼՄ-ների հետ