‘ՈւԵՖԱ-ն կարող է փոփոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը’

1455

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը դիտարկում է Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը փոփոխելու հնարավոր տարբերակներ։

Հիմնական տարբերակներից մեկը ենթադրում է խմբային փուլի մասնակիցների թվի կրճատում՝ 16 ակումբ ներկայիս 32-ի փոխարեն։ Բացի այդ, խմբերի թիվը 8-ից կհասցվի 2-ի։

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ավելի շատ հանդիպումներ կլինեն, որոնցում թոփ-ակումբները կկարողանան խաղալ միմյանց հետ։ Մրցաշարի խմբային փուլի տևողությունը կերկարաձգվի. այն կավարտվի ոչ թե դեկտեմբերին, այլ Ամանորից հետո։

ՈիԵՖԱ-ն կարծում է, որ այդ փոփոխությունները թույլ կտան մեծացնել հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ և Չեմպիոնների լիգայի հանդիպումների հեռարձակման իրավունքների վաճառքից և հովանավորների հետ պայմանագրերից ստացվող գումարները։ Ակնկալվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2017-18թթ. մրցաշրջանից հետո։

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում վստահեցնում են՝ Եվրո-2016-ի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն պատմել է՝ ինչ է անելու կարիերան ավարտելուց հետո’