ՈւԵՖԱ-ն կհեռացնի թուրք մրցավար Ջյունեթ Չաքիրին

1391

ՈւԵՖԱ-ն որոշել է թուրք մրցավար Ջյունեթ Չաքիրին զրկել եվրագավաթային հանդիպումներից Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Միլան» — «Աթլետիկո» խաղում թույլ տված սխալների համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

«Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին քննադատել էր Չաքիրին։

«Չեմ կարծում, որ գլխավոր մրցավարն անցկացրեց լավագույն երեկոն։ Մենք պատժվեցինք։ Պարզ է, որ 10 ֆուտբոլիստներով ստիպված էինք փոխել մեր դասավորությունը եւ մոտ էինք դրական արդյունքի, սակայն վերջում դարձյալ մեր դեմ գործեցին»,- ասել էր Ստեֆանո Պիոլին։

Հիշեցնենք, որ հանդիպման 29-րդ րոպեին Չաքիրը երկրորդ դեղին քարտն էր ցույց տվել կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին՝ հեռացնելով խաղադաշտից։ Ավելացված 7-րդ րոպեին թուրք մրցավարի նշանակած 11 մետրանոցն արդյունավետ էր իրացրել «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Իսպանիայի չեմպիոնը հաղթել էր 2։1 հաշվով։

Նախորդ հոդվածըԱԻԲԱ-ն կեղծիքներ է բացահայտել ՌԻՈ-2016-ի բռնցքամարտի մրցաշարում
Հաջորդ հոդվածըՌետրո․ Վանո Սիրադեղյան․ Երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել և չգիտի ինչպես վարվել այդ հաղթանակի հետ