‘ՈՒԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում’

1158

ՈւԵՖԱ-ն 2011/2012թթ. մրցաշրջանի վերաբերյալ հրատարակել է նոր գիրք, որտեղ ՈւԵՖԱ-ի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Գրքում Մխիթարյանի մասին նշված է հետեւյալը.

«Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանը իր գերազանց մրցելույթներով անկասկած ապացուցեց, որ այլեւս չի հանդիսանում եվրոպական ֆուտբոլի ետնապահ: Երեք անընդմեջ տպավորիչ խոշոր հաղթանակները, այդ թվում Սլովակայի նկատմամբ տարած 4:0 հաշվով փայլուն հաղթանակը, թիմին փլեյ-օֆի գոտի բարձրացրեցին: Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր ոգեշնչողը այդ ժամանակ Հենրիխ Մխիթարյանն էր: «Շախտյորի» երիտասարդ կիսապաշտպանը վերոհիշյալ երեք հանդիպումներում էլ գոլ խփեց, ինչպես նաեւ Դուբլինում Իռլանդիային պարտված խաղում, որը խաչ քաշեց որակավորման փուլում հանդես գալու՝ հայերի երազանքին:

Մինչ այդ «Շախտյորը» ավարտեց իր մրցելույթները Եվրոպայում, սակայն շարունակեց գերիշխել ներքին առաջնությունում: Մխիթարյանը դարձավ գլխավոր գործող անձանցից մեկը, որը նպաստեց, որպեսզի թիմը նորից նվաճի երկրի չեմպիոնի եւ Գավաթակրի կոչումը: Երկրպագուների շրջանում մեծ հեղինակություն վայելող 23-ամյա տաղանդը 10 գոլ է խփել Ուկրաինայի առաջնությունում, ինչպես նաեւ Զապորոժիեյի «Մետալուրգի» հետ Գավաթի 1/4 եզրափակիչ շատ բարդ խաղում խփել է հաղթական գնդակը:

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի վերջնագիրը և Պլատինիի պատասխանը’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպ. Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության հանգամանքները պարզված չեն ‘