‘
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյի գործով որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ Ադրիանոն Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում դանիական «Նորդշելանդի» հետ խաղի ժամանակ խախտել էր ազնիվ խաղի սկզբունքները եւ գնդակը մրցակցին փոխանցելու փոխարեն գոլ էր խփել:
ՈւԵՖԱ-ի որոշմամբ հարձակվողը որակազրկվել է մեկ խաղով եւ բաց կթողնի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումը «Յուվենտուսի» հետ, որը կայանալու է «Դոնբաս Արենայում»:
Որոշման մեջ նշված է, որ Լուիս Ադրիանոն խախտել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 5-րդ հոդվածը:
‘