‘ՈւԵՖԱ-ն որակազրկել է Ալոնսոին և Սիմեոնեին’

1020

Մադրիդի  «Ռեալի»  կիսապաշտպան Խաբի Ալոնսեն չի մասնակցի ՈԻԵՖԱ-ի սուպերգավաթի մրցաշարին որակազրկման պատճառով, իսկ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սեմեոնեն բաց կթողնի «ներքնակավորների»   մոտակա խաղը Եվրոգավաթի մրցաշարում:

Ալոնսոն և Սեմեոնեն պատժվել են Չեմպիոների լիգայի եզրափակչում իրենց ցուցաբերած վարքի պատճառով:  Հանդիպումը տեղի է ունեցել մայիսին՝ Լիսաբոնում և ավարտվել է  լրացուցիչ ժամանակում՝ 4:1 հաշվով՝ հоգուտ «Ռեալի»: Սիմեոնեն լրացուցիչ ժամանակում  երկու անգամ խաղադաշտ է վազել, իսկ Ալոնսոն, ով որակազրկման պատճառով այդ խաղ բաց էր թողնում, գոլերից մեկը տոնել է ընկերների հետ:

«Ռեալը» оգոստոսի 12 –ին «Սևիլիայի» հետ խաղում կվիճարկի ՈԵՖԱ-ի սուպերգավաթը:

Նախորդ հոդվածը‘Ռիչարդ Պենյա. «Այն երջանիկներից եմ, ովքեր կարողանում են հաճույք ստանալ իրենց աշխատանքից»’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել նոր ղեկավարների հարցում’