‘ՈւԵՖԱ-ն որակազրկեց Ռոնալդուին’

2873

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Վալենսիա»-ի դեմ խաղում կարմիր քարտ ստանալու համար ընդամենը մեկ խաղով կորակազրկվի: Այս մասին հաղորդել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Հանդիպման գլխավոր մրցավարը պորտուգալացուն հեռացրել էր հանդիպման 29-րդ րոպեին՝ իր օգնականի հուշումից հետո: 

«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը նման կերպ պատժվել էր մրցակցի պաշտպան Ջեյսոն Մուրիլոյի հետ բախման պատճառով: 

Այսպիսով, Ռոնալդուն միայն բաց կթողնի խմբային փուլի 2-րդ տուրի «Յանգ Բոյզ»-ի դեմ հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն սպասվում’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ»-ի առաջատարներից մեկը բաց կթողնի ԱՊԼ-ի առաջիկա տուրը’