‘ՈւԵՖԱ-ն ուժի մեջ է թողել Զլատան Իբրահիմովիչի ստացած կարմիր քարտը(տեսանյութ)’

848

ՈւԵՖԱ-ն հրապարակել է իր որոշումը ՊՍԺ-ի հարձակող Զլատան Իբրահիմովիչի` «Չելսիի» հետ խաղում ստացած կարմիր քարտի վերաբերյալ: Ֆուտբոլային գերատեսչությունը ուժի մեջ է թողել շվեդ հարձակվողի ստացած կարմիր քարտը:

Ընդ որում, դեռ պարզ չէ` Իբրահիմովիչը բաց է թողնել քառորդ եզրափակչի մեկ, թե երկու հանդիպում: Վերջնական որոշումը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը հեռացվել էր խաղադաշտից մրցավեճի 31-րդ րոպեին Օսկարի նկատմամբ խախտման համար: Մրցավեճից հետո հարձակվողը նշել է, որ այդ դրվագում ամենասարսափելին «Չելսիի» խաղացողների ռեակցիան էր: Լոնդոնյան թիմի խաղացողներին նա համեմատել է երեխաների հետ:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Լուիս. «Դիեգո Կոստան զարմանալի ֆուտբոլիստ է»’
Հաջորդ հոդվածը‘ Դիեգո Ֆորլանն ավարտում է միջազգային կարիերան’