ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայում կարող է կիրառել «Չորսի եզրափակիչը»

429

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ձևաչափը փոխելու հնարավորությունը: Այսպես, մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում կարող է կիրառվել այսպես կոչված «Չորսի եզրափակիչը»՝ 2-խաղյա դիմակայությունների փոխարեն: Այս մասին հայտնում է The Times-ը:

Սա ենթադրում է, որ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում զույգերից յուրաքանչյուրը մեկ խաղ կանցկացնի: Ընդ որում, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կարող են անցկացվել մեկ շաբաթվա ընթացքում՝ միևնույն քաղաքում: Այս փոփոխությունների առաջարկով հանդես է եկել Ակումբների եվրոպական ասոցիացիան: Նշվում է, որ փոփոխությունները կներմուծվեն Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանից սկսած: Հենց այդ մրցաշրջանից էլ մասնակից ակումբների թիվը կհասցվի 36-ի:

Նախորդ հոդվածըՀրթիռային հարված Կիևին
Հաջորդ հոդվածըՓսակի․ Ռազմական օգնության համար մնացել է 250 մլն դոլար