ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ չի սահմանի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ

307

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ կազմակերպության բողոքարկման կոմիտեն պատժամիջոցներ չի սահմանի Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր ակումբների` «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ:

Վարույթը ճանաչվել է անվավեր: Այնուամենայնիվ, դեռ առկա է հնարավորություն, որ կազմակերպությունը հետագայում կարգապահական գործառույթներ կատարի:

Ավելի վաղ իսպանական դատարանը ՈՒԵՖԱ ից պահանջել էր չեղարկել բոլոր պատժամիջոցները «Ռեալի», «Բարսելոնայի» եւ «Յուվենտուսի» նկատմամբ: Իսպանացի դատավորի որոշման մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն գործել է «օրենքից դուրս՝ բացահայտ առաջ քաշելով մեթոդներ, որոնք վտանգում են Եվրոպական միությունում պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարերի ազատ մրցակցության սկզբունքը»:

Նախորդ հոդվածըԳատուզոն կարող է գլխավորել «Նյուքասլը»
Հաջորդ հոդվածըԱնյելին հանդես է եկել հայտարարությամբ՝ Սուպերլիգայի վերաբերյալ