ՈւԵՖԱ-ն ռեկորդային հասույթ է գրանցել

403

ՈւԵՖԱ-ն հայտնել է ռեկորդային հասույթի մասին։ 2021-2022 թվականների մրցաշրջանում կազմակերպությունն ապահովել է 5,7 միլիարդ եվրո հասույթ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2015-2016 թվականների մրցաշրջանում՝ 4,58 միլիարդ եվրո։

2020-2024 թվականներին ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ազգային ֆեդերացիաները կստանան 775 միլիոն եվրո ֆուտբոլի զարգացման նախագծերի համար։ 2024-2028 թվականներին այդ գումարը կկազմի 935 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԲըլթ-32․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ Հաջորդ մրցաշրջանում կարող ենք լինել չորրորդը