ՈւԵՖԱ. Ուկրաինան և Բելառուսը չեն կարող հանդես գալ նույն խմբում

343

ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Ուկրաինայի և Բելառուսի հավաքականներին կընդգրկի տարբեր խմբերում։ Այս մասին ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Նույն խմբում չեն կարող լինել նաև Հայաստանի և Ադրբեջանի, Ջիբրալթարի և Իսպանիայի, Կոսովոյի և Բոսնիա ու Հերցեգովինայի, Կոսովոյի ու Սերբիայի հավաքականները։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Ռուսաստանի հավաքականին չի թույլատրվի մասնակցել մրցաշարին Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով։

Մրցաշարի վիճակահանությունը կկայանա Ֆրանկֆուրտում հոկտեմբերի 9-ին։

Նախորդ հոդվածըԲաղերի. Չենք հանդուրժելու սահմանների որևէ փոփոխություն
Հաջորդ հոդվածըՊետական տոների ցանկից հանվել է Առաջին նախագահի օրը