‘Ուզբեկստանը դադարեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ում’

1176

Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դադարեցնելու մասին: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտնեց, որ կազմակերպությանը կրկին անդամակցելու մտադրության դեպքում արտոնություններ չեն լինի:

«Մենք բավարարեցինք նրանց խնդրանքը և դադարեցրինք անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,-նշեց Լուկաշենկոն Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: ՀԱՊԿ երկրները պայմանավորվեցին, որ «արտոնություններ կազմակերպությանը անդամակցելիս, այդ թվում Ուզբեկստանի համար, այլևս չեն լինի»:

1999թ. Ուզբեկստանն արդեն դադարեցրել էր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն 2006թ. կրկին անդամակցեց կազմակերպությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Նախորդ հոդվածը‘Մուլտֆիլմ՝ Մեսիի մասին’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհերը՝ լրագրողին. Դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ (տեսանյութ)’