Ուզբեկստանը մտադիր չէ իր տարածքում տեղակայել ԱՄՆ ԶՈՒ ստորաբաժանումներ

493

Ուզբեկստանն իր տարածքում ԱՄՆ-ի հակաահաբեկչական ստորաբաժանումներ տեղակայելու առաջարկ չի ստացել և մտադիր չէ նման քայլեր ձեռնարկելու, հայտարարել է հանրապետության պաշտպանական գերատեսչության լրատվական ծառայության ղեկավարը։

Չորեքշաբթի Politico թերթը տեղեկացրել է, թե Պենտագոնի ներկայացուցիչները մտադիր են այս ամիս այցելել Ուզբեկստան, որպեսզի քննարկեն նրա տարածքում ԱՄՆ հակաահաբեկչական ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ Աֆղանստանում ծայրահեղականների դիրքերին հավանական հարված հասցնելու նպատակով։ Պարբերականի տվյալներով՝ Միացյալ Նահանգների վարչակազմն արդեն մի քանի ամիս բանակցություններ է վարում Ուզբեկստանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ, որոնք սահմանակից են Աֆղանստանին։

Politico-ն նաև նշում է, որ Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերը դուրս բերելուց հետո Ուզբեկստանը «բարձրացել է ամերիկյան արտաքին քաղաքական գերակայությունների ցուցակում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ սպեցնազը Կիմ Չեն Ինին ցույց է տվել, թե ինչի է ընդունակ
Հաջորդ հոդվածըՈւկրաինան Սաակաշվիլիին արտահանձնելու հարցով չի դիմել Վրաստանին