‘Ուզբեկ մրցավարը աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել’

1399

Ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովը սպասարկած հանդիպումների թվով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների  ռեկորդ է սահմանել: Այս մասին  հաղորդում է  Goal-ը:

36-ամյա մրցավարի համար Բրազիլիայի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդեռլանդներ-Կոստա Ռիկա հանդիպումը  դարձավ 9-րդը աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում:Նախորդ ձեռքբերումը՝ 8 հանդիպում, պատկանում էին երեք մրցավարների՝ ֆրանսիացի Ժոել Կինյուին, մեքսիկացի Բենիտո Արչունդիին  և ուրուգվայցի Խորրխե Լարիոնդին:

World Referee-ի պորտալի տվյալներով ուզբեկ մրցավարը հոլանդացի Բյոն Կույպերսի հետ միասին հանդիսանում են Բրազիլիայի աշխարհի առաջնության լավագույն մրցավարները: Երկուսին էլ տրվել է 7,7 գնահատական: Նրանց հաջորդում են իտալացի Նիկոլա Ռիցոլին և թուրք  Ջյունեթ Չակիրը ( 7.6-ական):

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնությունում Իրմատովը դատել է 5 հանդիպում:  2012 թվականին մրցավարն աշխատել է Լոնդոնի ամառային  Оլիմպիական խաղերում, իսկ  2013-ին՝ Բրազիլիայի Կոնֆեդերացիայի գավաթի առաջնությունում:

Ուզբեկ մրցավարը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ռեկորդակիր է դարձել:

Նախորդ հոդվածը‘Լենինգրադյան-Իսակով պողոտան անվտանգ չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի գործով բոլոր նյութերը քննիչը ներկայացրեց Բուդաղյաններին’