‘«Ուզում եմ այս լուրջ և Հայաստանի համար շատ վտանգավոր ժամանակահատվածում տեսնել իրական քաղաքացու»’

1358

Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրում է. 

Վերջերս մոտս մի տարօրինակ զգացողություն եմ հայտնաբերել, դրան ես պայմանականորեն անվանում եմ չափավոր պեսիմիզմ: Սա ծնվեց վերջերս հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվող և երիտասարդական «մաքուր հայերենով՝ շոուներ կամ թոք-շոուներ» պիտակը կրող ամենակուլ ու թերի չգիտես ինչերը դիտելիս: Այսպես, մենք ականատեսն ու իրավահաջորդն ենք դարեր շարունակ մեր երազած անկախ Հայաստանի կայացման գործընթացի, մենք պարտավոր ենք բազում հերոս հայորդիների ձեռքբերումներին տեր կանգնելու և մեր բաժին պատասխանատվությունը ստանձնելու: Բայց արի ու տես, թե ինչով են կրթում մեր երկրի ապագա քաղաքացիներին՝ անորակ և այլանդակ սերիալներով, փողոցային ժարգոնով, «եվրոպական արժեքներով» և այլ բազմաթիվ հեռուստակրթական բարիքներով: Իմ շատ սիրելի ընկերներ, մենք կրողն ենք մեծագույն արժեքների, մենք ունենք հանուն ժողովրդավարության և երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարող և ներկայումս անազատության մեջ գտնվող ընկերներ, մենք կարող ենք մեր հստակ ոչն ասել այսօրինակ կրթող և կթող համակարգին իրենց շեղող և կամազրկող եթերներով, օֆշորա-բենթլիական, կրոնա-քաղաքական և վերջապես՝ հիմնադիր նախագահի ասած՝ ավազակապետական համակարգին: Չէ, իմ չափավոր պեսիմիզմը քիչ է մնում վերածվի կոչի կամ քարոզի, ուղղակի ուզում եմ այս լուրջ և Հայաստանի համար շատ վտանգավոր ժամանակահատվածում տեսնել իրական քաղաքացու, երիտասարդների, որոնք անտարբեր չեն մեր արժեքների նկատմամբ, որոնք պայքարող են, համախմբված են և վերջապես՝ հայեցի հայ են: Մեր իրականության «ԳԱՂՋ՝ ինչպես կասեր նա..» մեջ կոռուպցիան պատվաբեր է, արտագաղթը՝ բնականոն, սովը սովորական, դե կրիզիսն էլ հո մերն է ու մերը, ես կասեի՝ տնական, հա, չմոռանամ Եվրոարժեքները և վերջին շրջանում սովորական դարձած, կենցաղային Բենթլին, կարելի է այսպես թվարկել մի խումբ մարդկանց ուխտագնացությունը դեպի ապահով Հայաստան, իսկ այն բազում ազատամարտիկներին, որոնք ներկայումս սրանց ապահով հայաստանի անապահով զավակներն են, ազգային ժողովի կարկառուն գործիչներով որոշեցին դարձնել ապահով: Սիրելի հայ երիտասարդ, քո անտարբեր կեցվածքով սրանց տալիս ես հնարավորություն՝ քեզ նույնպես ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, կամ պիտի լինենք անտարբեր և սահմանադրորեն գնանք հ1-ի ապահով Հայաստան, կամ թոթափենք անտարբերությունը և կիրառելի դարձնենք ՀՀ սահմնադրությունը: Մենք չունենք այլ հայրենիք, մերը այս է, և մենք ենք երկրի ապագան, անտարբեր լինենք՝ մեզ էլ կտանեն օֆշոր, քանի որ շուտով էլ վաճառելու ոչինչ չի մնալու:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու մեջ կասկածվող 20 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Մարմարաշենում վիճաբանության ժամանակ 3 մարդ է դանակահարվել. Ոստիկանությունը փորձում է կոծկել հանցագործներին (տեսանյութ)’