‘Ուզում է հանդիպել Պուտինի հետ, բայց առայժմ չի ստացվում. Մամուլ’

1708

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում։

Թերթը հիշեցնում է, որ տևական ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց սպասված» այցը Հայաստան, և ամեն անգամ հարց ունենալիս Ս. Սարգսյանն ինքն է մեկնում ՌԴ։ Փոխարենը Պուտինը այցելելու է Բաքու։

Թերթի աղբյուրները միաժամանակ չեն բացառում, որ Ս. Սարգսյանը փորձի Պուտինի հետ հանդիպել մինչ այդ Իրանում, ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը։ «Ժողովուրդն» այս առնչությամբ այդպես էլ չի կարողացել պաշտոնական պատասխան ստանալ։

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 9-ին կլրանա ուղրղ երկու տարին, ինչ Տ. Աոաքելյանը բանտում է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում արտագաղթը հասել է ահռելի չափեր. Մամուլ’