‘Ութ տարեկան տղան կյանքի գնով փրկել է հարազատների կյանքը ‘

1314

Օրեր առաջ, փրկելով իր վեց հարազատների կյանքը եւ  փորձելով օգնել հաշմանդամ հորեղբորը՝ զոհվեց չորրոդ դասարանցի Թայլեր Դուհանը: 8-ամյա երեխան, հայտնաբերելով տանը բռնկված հրդեհը,  շտապել էր արթնացնել քնած  հարազատներին,՝ այդպիսով փրկելով նաև 4 և 6 տարեկան փոքրիկների կյանքը:

Թայլերի մարմինը գտել էին նրա մահացած հորեղբոր անկողնու կողքին:

Հետաքննիչների կարծիքով՝ կրակի բռնկման պատճառը, ամենայն հավանականությամբ, էլեկտրականության հետ կապված խնդիրներն են եղել:

Թայլերի դպրոցի տնօրենը նրան բնութագրել է որպես հերոս՝ նշելով, որ երեխան ուներ ավելի շատ համարձակություն, քան հնարավոր է պատկերացնել: «Նա շատ հոգատար էր, ժպիտը երբեք չէր պակասում դեմքից: Ոչ ոքի համար  զարմանալի չէր տեղի ունեցածը. նա իսկական հերոս է»,- հավելել է կառավարիչը:

Հրդեհից փրկվածները տեղափոխվել են տեղական հիվանդանոց. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում է Democrat & Chronicle-ը:

 

Նախորդ հոդվածը‘Քոլեջի տնօրենին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. ավտոմեքենայից գազ է արտահոսել’