‘Ուիլֆրեդ Զահա. Միայն Ռոնալդուն եւ Մեսին են ինձանից լավը’

882

Իր նշանակությամբ երկրորդը համարվող Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Քրիստալ Փելաս» ակումբի կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ Շվեդիայի հետ ընկերական հանդիպմանը: 20-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ շատ է ցանկանում ուժերը փորձել անգլիական Պրեմիեր լիգայում:

«Ես ցանկանում եմ խաղալ այնպիսի պաշտպանների դեմ, ովքեր կկարողանան ինձ փորձության ենթարկել: Չեմ կարծում, որ ինձանից լավ ֆուտբոլիստներ կան՝ բացի Ռոնալդուից եւ Մեսիից: Երբ ես խաղադաշտ եմ մտնում, իմ ժամանակն է սկսվում:

Անգլիայի Չեմպիոնշիփում ես արդեն ավելի քան 100 հանդիպում եմ անցկացրել: Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին հաջողվեց առանց նման փորձի ամրապնդվել «Արսենալի» կազմում: Ես շատ եմ ցանկանում խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում»,- Զահայի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մյանմարում երկրաշարժը առնվազն 26 մարդու կյանք է տարել ‘