Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը ռեկորդային կլինի

365

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները հրապարակել են կանանց եւ տղամարդկանց մենախաղի մրցանակային գումարների չափը։

Մենախաղի չեմպիոնները կստանան 2-ական միլիոն ֆունտ ստերլինգ։ Եզրափակիչում պարտություն կրած թենիսիստները կստանան 1,05-ական միլիոն ֆունտ ստերլինգ։ Կանանց եւ տղամարդկանց մենախաղի բոլոր մասնակիցների ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի մոտ 29 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Ուիմբլդոնի մրցաշարի պատմության մեջ, հաղորդում է Sky-ը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետեւանքով Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները զրկվել են Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցելու հնարավորությունից։

Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Նախորդ հոդվածըԴԺՀ-ում մահապատժի են դատապարտվել բրիտանացիները և մարոկկացին
Հաջորդ հոդվածըՇախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի թեկնածուները