‘Ուիմբլդոն․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է’

622

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի (21) հետ եւ առավելության հասավ 1 ժամ 59 րոպեում՝ 6:4, 6:0, 6:2։

Նովակ Ջոկովիչը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։ Ուիմբլդոնի անցած տարվա եզրափակիչում նա 6:2, 6:2, 7:6 (7:3) հաղթել է հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնին։

Սերբ թենիսիստի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը։ 31-ամյա թենիսիստը չորս սեթում առավելության է հասել 29-ամյա արգենտինացի Գիդո Պելյայի (26) նկատմամբ՝ 7։5, 6։4, 3։6, 6։3։ Բաուտիստա-Ագուտն առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։

Նախորդ հոդվածը‘Ուիմբլդոն․Նադալն ու Ֆեդերերը կհանդիպեն կիսաեզրափակիչում ‘
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը՝ ՄԼՍ-ի լավագույն խաղացող’