‘Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան’

649

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 4:6, 6:4, 7:5, 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ 43 րոպե։

Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը, որը հաղթահարել է բելգիացի Սթիվ Դարսիի արգելքը։ 6:3, 6:2, 4:2 հաշվի ժամանակ Դարսին հրաժարվել է պայքարից։

Նախորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առանց խնդիրների դուրս եկավ երրորդ շրջան’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’