Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

1474

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ եւ առավելության հասավ երեք սեթում 6:1, 7:6 (7:3), 6:3։ Պայքարը տեւեց 1 ժամ 48 րոպե։

1/8 եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կհանդիպի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ, որը 6։4, 6։4, 6։4 հաշվով պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ Վաշեկ Պոսպիշիլին։

Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ հասավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Նրա լավագույն արդյունքն այս մրցաշարում եղել է 1/8 եզրափակիչը 2018 թվականին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Նախորդ հոդվածըԵվրոպայի առաջնությունը՝ վիրուսի «բուծարան»
Հաջորդ հոդվածըՄիլիարդատերերը մրցում են տիեզերքում