‘Ուիմբլդոն․ Կերբերը չպաշտպանեց տիտղոսը, Ֆեդերերը դուրս եկավ երրորդ շրջան’

1019

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի անցած տարվա չեմպիոնուհի Անժելիկա Կերբերը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Գերմանացի մարզուհին երկրորդ շրջանում մրցեց ամերիկացի Լորեն Դեւիսի հետ եւ 1 ժամ 57 րոպե տեւած պայքարում պարտություն կրեց 6:2, 2:6, 1:6 հաշվով։

Անցած տարվա եզրափակիչում Կերբերը 6:3, 6:3 հաշվով հաղթել էր ամերիկացի Սերենա Ուիլյամսին։

Տղամարդկանց մենախաղում աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ երրորդ շրջան։ 37-ամյա Ֆեդերերը մրցեց բրիտանացի Ջեյ Քլարկի հետ եւ հաղթեց 6:1, 7:6 (7:3), 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 39 րոպե։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացիներ Լյուկա Պուիի եւ Գրեգուար Բարերի դիմակայության հաղթողը։

Նախորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Ռաֆայել Նադալն ու Սերենա Ուիլյամսը դուրս եկան հաջորդ փուլ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական.Անդեր Էրերան 5 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ’