Ուիմբլդոն․ Նովակ Ջոկովիչը 1/8 եզրափակիչում է

1356

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Սերբե թենիսիստը երրորդ շրջանում մրցեց ամերիկացի Դենիս Կուդլայի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:3, 7:6 (9:7) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 18 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի չիլիացի Կրիստիան Գարինը, որը 6:4, 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության մատնեց իսպանացի Պեդրո Մարտինես-Պորտերոյին։

Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի հնգակի հաղթող է՝ 2011, 2014, 2015, 2018, 2019 թվականներին։

Անցած տարի մրցաշարը չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըԼեւոն Արոնյանը թայ–բրեյքում հաղթեց Մագնուս Կարլսենին եւ դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ. Բրազիլիան ծանր հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ