Ուիմբլդոն․ Ջոկովիչը 6-րդ անգամ նվաճեց տիտղոսը

407

Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը՝ պաշտպանելով տիտղոսը, որը նվաճել էր 2019-ին։ Անցած տարի կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Ուիմբլդոնի մրցաշարը չէր անցկացվել։

Եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը մրցեց 9-րդ ռակետ Մատեո Բերետինիի հետ, որն առաջին անգամ էր հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։

Սերբ թենիսիստն առավելության հասավ չորս սեթում՝  6։7 (4։7), 6։4, 6։4, 6։3։ Մրցապայքարը տեւեց 3 ժամ, 27 րոպե։

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոսով հավասարվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ իսպանացի Ռաֆայել Նադալին։

Նախորդ հոդվածըԱռաջին ռակետ Էշլի Բարթին առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնում
Հաջորդ հոդվածըՄաքգրեգորը ոտնաթաթի կոտրվածք ստացավ, հաղթանակը շնորհվեց Պորիեին