Ուիմբլդոն. Եզրափակիչում կխաղան Էշլի Բարթին ու Կարոլինա Պլիշկովան

481

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչում հանդես կգան ավստրալացի Էշլի Բարթին ու չեխ Կարոլինա Պլիշկովան։

Կիսաեզրափակիչում Պլիշկովան 5:7, 6:4, 6:4 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ, 56 րոպե։

Առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին մրցեց գերմանացի Անժելիկ Կերբերի հետ եւ առավելության հասավ 6։3, 7։6 (7։3) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ, 27 րոպե։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըՕլիմպիական խաղերից առաջ Տոկիոյում կհայտարարվի արտակարգ դրություն
Հաջորդ հոդվածըԳիտնականները շարունակում են հետազոտել Covid-19-ի ծագման հանգամանքները