‘«Ուիմբլդոն». Ռաֆաել Նադալը 3-րդ շրջանում հաղթեց հայազգի Կարեն Խաչանովին ‘

2940

Մեծ Բրիտանիայում այսօր կայանում են «Մեծ սաղավարտ»-ի «Ուիմբլդոն» մրցաշարի 3-րդ շրջանի հանդիպումները, որոնցից մեկում Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի հետ:

Հայ թենիսիստը միայն 3-րդ սեթում կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ լեգենդար իսպանացուն: 2 ժամ 14 րոպե շարունակված խաղում Նադալը հաղթեց 3 սեթում՝ ընդհանուր 6:1, 6:4, 7:6 հաշվով:

«Ուիմբլդոն»-ի 1/8 եզրափակչում իսպանացի մարզիկի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգը ներկայացնող Ժիլ Մյուլերը, որը 3-րդ շրջանում պայքարից դուրս էր թողել բրիտանացի Ալյաժ Բեդենեին:

Նախորդ հոդվածը‘Լուկակուի հավանական տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» խառնել է Մորատայի խաղաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ Գրան Պրի. Արոնյանը հաղթանակ է տարել ‘