Ուիմբլդոն. Ռոջեր Ֆեդերերը պարտվեց Հուբերտ Հուրկաչին

464

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20–ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Շվեյցարացի թենիսիստը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչի հետ եւ պարտություն կրեց 3։6, 6։7 (4։7), 0։6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 51 րոպե։

Առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ հասած Հուրկաչը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի իտալացի Մատեո Բերետինիի եւ կանադացի Ֆելիքս Օժե–Ալյասիմի դիմակայության հաղթողի հետ։

Ուիմբլդոնի 8-ակի հաղթող Ֆեդերերը 18-րդ անգամ էր դուրս եկել այս մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըՀաիթիում գնդակահարվել են նախագահի սպանության մեջ կասկածվողները
Հաջորդ հոդվածըԼիտվան մտադիր է պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին