‘Ուկրաինական ավիափոխադրողները ՀՀ կթռչեն ավելի երկար և թանկ’

1163

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը, որն Ուկրաինայի խոշորագույն ավիափոխադրողն է, ստիպված է փոխել իր չվերթների երթուղիները դեպի Երևան, Բաքու և Թբիլիսի՝ Ռուսաստանի օդային տարածք մուտքըբացառելու համար, որը փակվել է ուկրաինական ավիաուղիների համար պատժամիջոցների արդյունքում: Ինչպես հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը, արդյունքում թռիչքների տևողությունը կավելանա, կերկարեն երթուղիները, հետևաբար կավելանան վառելիքի ու օպերացիոն այլ ծախսերը: Այս մասին գրում է panarmenian.net-ը:

Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն արգելում է ուկրաինական ավիաուղիների տարանցիկ թռիչքներն իր օդային տարածքով։ Դրանք են՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։

Միևնույն ժամանակ՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունում նշել են, որ Պետական ավիացիոն ծառայությունը պաշտոնական ծանուցում չի ստացել արգելքի մասին:

Իր հերթին՝ «Ստիլ Ավիա» ընկերության տնօրեն Եվգենի Խայնացկին հայտնել է, որ Արևելյան Ուկրաինայում թռիչքների դադարեցումից հետո ուկրաինական ավիաուղիներն արդեն մի քանի շաբաթ է՝ Կովկասի երկրներ են թռչում Օդեսայով և Թուրքիայով՝ շրջանցելով Ղրիմը:

Սահմանափակումները վերաբերում են նաև «Վիզզ Էյր Ուկրաինա» և Yanair ընկերություններին, որոնք նույնպես չվերթ ունեն դեպի Վրաստան, ասել է Խայնացկին:«Վիզզ Էյր Ուկրաինա» ընկերության առևտրային մենեջեր Վադիմ Տրետյակը հայտնել է, որ ավիաընկերության երթուղիները չեն անցնում վերոնշյալ տարածքով, ուստի ՌԴ որոշումը չի ազդի ավիափոխադրողի աշխատանքի վրա:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ կառավարություն. Սրճարաններում Wi-Fi-ից կարելի է օգտվել միայն անձնագիր ներկայացնելու դեպքում’