‘Ուկրաինական բանակն ապաշրջափակել է Լուգանսկի օդանավակայանը’

1154

Ուկրաինական բանակն անջատական ուժերից ազատագրել է Լուգանսկի օդանավակայանը, հաղորդում է Ուկրաինայի նախագահի Facebook-յան էջը: «Նախագահ Պոռոշենկոյին քիչ առաջ հակաահաբեկչական գործողության շտաբից զեկուցեցին, որ ուկրաինացի զինվորականները մարտերով հասել են Լուգանսկի օդանավակայանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ անջատականները հայտարարել էին, որ ուկրաինական ուժերը տանկերով և օդուժով հարձակվում են Լուգանսկի վրա: Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսաստանամետ անջատական ուժերի հրամանատար   Իգոր Ստրելկովը ( Գիրկին) տեղեկացրել էր, որ իր ուժերին հաջողվել է կասեցնել ուկրաինական զինվորականների առաջխաղացումը:

Մինչդեռ Գերմանիան և Ռուսաստանը կոչ են անում ուղիղ բանակցություններ սկսել Կիևի և անջատականների միջև: Կիրակի օրը Ռիո-դե-Ժանեյրոյում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի հանդիպումը, որն ամբողջությամբ նվիրված է եղել Ուկրաինայի դեպքերին: Պուտինը և Պոռոշենկոն չեն հանդիպել, քանի որ Ուկրաինայի նախագահը որոշել է ներկա չլինել  ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ութ պահանջ է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են անժամկետ գործադուլի’