‘Ուկրաինական դատախազությունը կհարցաքննի ընդդիմության առաջնորդներին’

1011

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է հրավիրել մի շարք ժողովրդական պատգամավորների: Նրանց թվում է նաև «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

Այսօր բրիֆինգի ժամանակ Յացենյուկը հայտարարել է. «Հենց նոր Գլխավոր դատախազությունը մի շարք ժողովրդական պատգամավորների, այդ թվում՝ նաև ինձ, հրավիրել է հարցաքննության: Մենք անպայման կներկայանանք Ուկրաինայում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու հետ կապված այդ հարցաքննությանը»:

Գլխավոր դատախազության քննչական բաժինը ևս հաստատել է, որ երկուշաբթի օրվանից հարցաքննության կկանչվեն զանգվածային միջոցառումներում ակտիվ մասնակցություն ունեցած ընդդիմության ներկայացուցիչները, հայտնում է ИнтерфаксУкраинаն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը հանդիպել է Յանուկովիչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմությունը հրապարակել է գործողությունների պլանը’