‘Ուկրաինական զորքերը տանկերով գրոհում են Սլավյանսկը’

1221

Ուկրաինական զորքերը տանկային գրոհ են ձեռնարկել Սլավյանսկի դեմ: Քաղաքի մատույցներում լուրջ մարտեր են ընթանում:

BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ զինվորականները դեռ երեկ են շրջապատել քաղաքը և Սլավյանսկի մոտ կուտակել են ծանր սպառազինություն:

Ռուսաստանամետ անջատականների դեմ լայնածավալ օպերացիան, ուկրաինական իշխանությունների հավաստիացմամբ, մտել է ակտիվ փուլ:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը դեռ մի քանի օր առաջ էր հայտարարել, որ Սլավյանսկի շրջանում հակաահաբեկչական գործողության հարձակողական ակտիվ փուլն է սկսվել: Նա Սլավյանսկի, Կրամատորսկի և Կրասնի Լիմանի բնակիչներին նախազգուշացրել էր, որ անհրաժեշտ է մնալ տանը և չմոտենալ անջատականների դիրքերին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խաղից առաջ. Գերմանիա-Հայաստան, Բրազիլիա-Սերբիա’
Հաջորդ հոդվածը‘Մարիա Պոռոշենկո. Ուկրաինայի առաջին տիկինը’