‘Ուկրաինական ընդդիմությունը ներկայացրել է իր առանցքային երեք պահանջները’

1353

Երեկ երեկոյան ուկրաինական խորհրդարանի «УДАР » խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ընդդիմությունը իշխանության հետ երկխոսության չի գնա, մինչև չկատարվեն երեք առանցքային պահանջները:

Կլիչկոն հայտարարել է, որ պետք է ազատ արձակվեն Մայդանից ապօրինաբար բերման ենթարկված 14 ակտիվիստները, պետք է պատժվեն խաղաղ  ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձինք, և պետք է հրաժարական տա  վարչապետ Ազարովի կառավարությունը: «Միայն դրանից հետո մենք կքննարկենք քաղաքական ճգնաժամից ելք գտնելու հետագա քայլերը»,-հայտարարել է Կլիչկոն: Ընդդիմագիր քաղաքական գործիչը, օրինակ բերելով Լատվիայի վարչապետի հրաժարականը, նշել է, որ Ռիգայում առևտրի կենտրոնում դժբախտ պատահարից հետո այդ երկրի վարչապետը իր վրա վերցրեց դժբախտ պատահարի հետևանով զոհված մարդկանց համար պատասխանատվությունը և ինքնակամ հրաժարական ներկայացրեց:

«Ուկրաինայում բոլոր իրադարձություններից հետո՝ քաղաքական ճգնաժամ, տնտեսական կոլապս, կառավարությունը, որը մեղավոր է թե՛ մեկի և թե՛ մյուսի համար, ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնում, այլև ցանկանում է այն բարդել մեկ ուրիշի վրա»,-հայտարարել է Կլիչկոն:

«УДАР»-ի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել լրագրողներից, որոնք օբյեկտիվ լուսաբանում են իրադարձությունները և հրաժարվում են համագործակցել իշխանության հետ:

«Շատ կարևոր է օբյեկտիվ տեղեկացնել հանրությանը: Այսօր արդեն մի քանի լրագրողներ Ազգային առաջին ալիքից հեռացել են, քանի որ նրանց բերանները փակում են, թույլ չեն տալիս օբյեկտիվ տեղեկատվություն տալ: Մենք համոզված ենք, որ կարող ենք կառուցել ժամանակակից եվրոպական երկիր, որտեղ կարևորագույն արժեքներն են մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: Դրա համար ենք մենք պայքարում», -հավելել է ընդդիմադիր առաջնորդը:

 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցաելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլ. Յանուկովիչը Մաքսային միություն մտնելու համաձայնություն չի տվել’