‘Ուկրաինական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Յանուկովիչին ‘

948

Քիչ առաջ Կիեւի Լեսյան Ուկրաինկայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի արդյունքում Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները հռչակագիր են ներկայացրել, որով պահանջում են անհապաղ դադարեցնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումը, հայտնում է Lenta.ru-ն:

Հռչակագիրը ուղղված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը, ընդդիմադիրների կարծիքով, պետք է կրի ընտրական գործըթացի կեղծման ողջ պատասխանատվությունը:

Կիևում ներկա պահին ընթացող բողոքի ցույցի ժամանակ հայտարարվել է, որ եթե նախագահն անմիջապես չշտկի իրավիճակը, ապա ընդդիմությունը կպահանջի նրա հրաժարականը:

Նախորդ հոդվածը‘Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրմումը նշանակված է նոյեմբերի 26-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Ովքե՞ր են խաբել տաքսու վարորդներին ‘