‘Ուկրաինական հատուկ ջոկատայինները և ոստիկանները գրոհում են «Բատկիվշչինայի» գրասենյակը’

1218

Ինքնաձիգերով զինված ոստիկանության աշխատակիցները և «Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները գրոհում են Կիևում իրենց գրասենյակի վրա: Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարը ներկայում բանտում գտնվող, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն է: 

Նախորդ հոդվածը‘ Պշոնկան կոչ է արել ցուցարարներին դադարեցնել իշխանության մարմինների պաշարումը ‘
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ Կիևում’