‘Ուկրաինական Ճգնաժամ. ԵՄ-ն ընդլայնում է պատժացուցակը’

1317

Ուկրաինական դեպքերի կապակցությամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում ևս 11 ֆիզիկական անձանց նկատմամբ: Որոշումը կայացվել է նախորդ օրը երեկոյան, ԵՄ հանձնաժողովի՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստում, Reuters գործակալությանը հաղորդել է ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրը: Թե հատկապես ովքեր են հայտնվել ցուցակում՝ հայտնի կդառնա հանձնաժողովի որոշումը շաբաթ օրը ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակելուց հետո:

«Ցուցակում հիմնականում ուկրաինացի անջատականներ են, կարող են լինել նաև մեկ կամ երկու ռուսաստանցիներ»,-իր աղբյուրի խոսքն է մեջբերում Reuters-ը: Ցուցակում հայտնված անձանց կարգելվի մուտք գործել ԵՄ տարածք, և նրանց ակտիվները կսառեցվեն:

Ներկա պահին ԵՄ-ի վիզային և ֆինանսական պատժամիջոցները տարածվում են ռուսաստանցի և ուկրաինացի ավելի քան 60 քաղաքացիների վրա, ովքեր, եվրոպացի դիվանագետների կարծիքով, անձնական նպաստ են ունեցել ճգնաժամի բորբոքման հարցում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ’