‘Ուկրաինական ՆԳՆ. Դիպուկահարը ավելի քան 20 իրավապահների է վիրավորել’

867

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ անհայտ դիպուկահարը իրավապահ մարմինների վրա կրակ է բացել Անկախության մայդանում: Դրա հետեւանքով, ըստ ՆԳՆ հաղորդագրության, ավելի քան 20 իրավապահներ են վիրավորվել, փոխանցում է РИА-Новости-ն:

«Պարզվել է, որ Անկախության Մայդանի ցուցարարները, հնարավոր է, կոնսերվատորիայի շենքից, բացահայտ կերպով հրազեն են կիրառել զինծառայողների եւ «Բերկուտի» աշխատակիցների ուղղությամբ: Այժմ վիրավորված են ավելի քան 20 իրավապահներ», — նշվում է ՆԳՆ կայքում: Ավելի վաղ ՆԳՆ-ը տեղեկացնում էր կոնսերվատորիայի պատուհաներից նշանառու կրակի հետեւանքով 4 իրավապահների վիրավորվելու մասին:

Ընդհանուր առմամբ վերջին երկու օրերին Ուկրաինայում տեղի ունեցող բախումների ընթացքում զոհվել է 28 մարդ, որոնցից 10-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Արարատի մարզում’