‘Ուկրաինական 2 քաղաքներում ակտիվիստները գրավել են նահանգային ադմինիստրացիանների շենքերը. Տեսանյութեր’

1293

Ուկրաինական Ռովնո քաղաքի բնակիչները (քաղաք Ուկրաինայի արեւմուտքում), գրոհով վերցրել են նահանգային ադմինիստրացիայի շենքը: Այդ մասին հայտնում է UA-Reporter.com-ը:

Տեղական ժամանակով մոտավորապես ժամեը 14-ին, ակտիվիստները ջարդել են շենքի մուտքի դուռը եւ ներս թափանցել: Նրանք պահանջում են նահանգապետ Վասիլի Բերտաշի հրաժարականը: Ակտիվիստները նաեւ այլ պահանջներ են ներկայացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ «Կիեւից հեռացնել Բերկուտի եւ ներքին զորքերի մարտիկներին»:

Ինքը՝ նահանգապետը, ով նախօրեին շքանշան է ստացել Յանուկովիչից, արձակուրդում է: ԶԼՄ-ների տեղեկություններով, նահանգապետը երկրում չէ: Ներկա դրությամբ ակտիվիստները բանակցություններ են վարում նահանգապետի տեղակալների հետ: Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ ակտիվիստները ներխուժել էին Լվովի նահանգապետարանի շենք, եւ ստիպել են նահանգապետ Օլեգ Սալոյին հրաժարական տալ: Վերջինս ակտիվիստների «ճնշումների» ներքո հրաժարականի դիմում էր գրել Յանուկովիչի անունով, սակայն, որոշ ժամանակ անց հայտարարել է, թե իրականում չի պատրաստվում լքել իր պաշտոնը, եւ որ հրաժարականի դիմումը գրել է ճնշումներից խուսափելու համար: Այժմ չինովնիկը խնդրում է իր դիմումը համարել անվավեր:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանի աճյունը հողին կհանձնեն հունվարի 29-ին` քաղաքային պանթեոնում’
Հաջորդ հոդվածը‘«Ռեգիոնալները» չեն կարողացել արտակարգ դրություն հայտարարելու համար ստորագրություններ հավաքել’