«Ուկրաինային անհապաղ տալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ»

363

Եվրոպացի բոլոր չորս առաջնորդները, որոնք հինգշաբթի այցելել են Կիև, կցանականային հնարավորինս շուտ Ուկրաինան տեսնել Եվրամիության կազմում։

Ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսում՝ Ֆրանսիայի և Ռումինիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը և Իտալիայի վարչապետն ընդգծել են․ Ուկրաինան ապացուցել է, որ եվրոպական ընտանիքի մաս է կազմում, և դիմակայելով ռուսաստանյան ագրեսիային՝ պաշտպանում է եվրոպական արժեքները։

«Ուկրաինայի ներգրավումը ԵՄ կդառնա մեր համաձայնեցված և ընդհանուր ուժեղ դիրքորոշման հիմնական արտահայտությունը։ Եվրոպական պատմությունը, այն, թե ինչպես է դա ընթացել մինչև հիմա, ամրապնդում է ձեր դրական պատասխանը Ուկրաինայի ձգտումներին։ Ուկրաինայի ԵՄ թկնածուի կարգավիճակը կնպաստի Եվրոպայում ազատության ամրապնդմանը, կդառնա ԵՄ-ի առանցքային որոշումներից մեկը 21-րդ դարի առաջին տասնամյակում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Արդեն այսօր Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի իր առաջարկները Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։ Պաշտոնական որոշումը հաջորդ հինգշաբթի և ուրբաթ Բրյուսելի գագաթնաժողովում կկայացնեն 27 պետությունների և կառավարությունների ղեկավարները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԹոնի Ռադաքին․ «Ռուսաստանն արդեն «ռազմավարական տեսակետից» տանուլ է տվել պատերազմը»
Հաջորդ հոդվածըՆադալի մասնակցությունն Ուիմբլդոնի մրցաշարին հարցականի տակ է