Գրեթե մեկ միլիոն հարկադրյալ վերաբնակիչ

320

«Վերջին տվյալներով՝ Ռուսաստան է ժամանել 987 հազար մարդ, այդ թվում՝ 180 հազար երեխա։ Նրանցից 272 հազարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, 546 հազարը՝ ԴԺՀ և ԼԺՀ քաղաքացիներ, 168 հազարը՝ այլ պետությունների քաղաքացիներ»,-  հաղորդել են ՌԴ ուժային կառույցները։

Ժամանողները տեղավորվել են Ռուսաստանի 48 շրջանների համարյա 500 ժամանակավոր կեցության վայրերում, որտեղ այժմ կա ավելի քան 32 հազար մարդ, այդ թվում՝ 11 հազար երեխա։ Մյուսները տեղավորվել են ազգականների, ծանոթների մոտ կամ մասնավոր կարգով։

Հարկադրյալ վերաբնակիչներին, ՌԴ կառավարության որոշման համաձայն, հատկացվում է մեկանգամյա  վճար՝ 10 հազար ռուբլու չափով։ Այս պահին արդեն վճարվել է 1 միլիարդ 201 միլիոն ռուբլի։ Բուժօգնություն է ստացել գրեթե 30 հազար մարդ, կորոնավիրուս է հայտնաբերվալ առնվազն 4 հազարի մոտ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատերազմի սկզբից զոհվել է 15 հազար զինվորական
Հաջորդ հոդվածըATP. 18-ամյա Ալկարասն առաջին անգամ լավագույն տասնյակում է