Ուկրաինայի ԱԳՆ․ Արդեն երկրի երեք դեսպանատուն սպառնալից նամակներ է ստացել

332

Ուկրաինայի այն դեսպանատները, որոնք պառնալիքներ և ինչ-որ նյութ պարունակող նամակներ են ստացել, արդեն երեքն են, հայտարարել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ միջադեպը տեղի է ունեցել երկու դեսպանատներում։

«Նախ՝ արդեն ոչ թե երկու, այլ երեք դեսպանատներ են։ Երկրորդ՝ նամակները ոչ թե պայթուցիկներով են, այլ մի ուրիշ նյութով։ Առայժմ չեմ մեկնաբանի, շուտով պաշտոնապես հանդես կգանք այդ թեմայով։ Այսպես ասեմ՝ այդ ծրարներում Ուկրաինային փոխանցվող խորհրդանշական սպառնալիք է։ Կարող եմ միայն ասել, որ բոլոր ծրարները, դրանք ստանալու պահին, ներծծված են եղել կարմիր հեղուկով»,- հաղորդել է Կուլեբան։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը պայթյուն էր տեղի ունեցել։ Ինքնաշեն ռումբով նամակը, որը հասցեագրված էր դեսպանին, բացել էր դեսպանատան աշխատակիցը, որն աջ ձեռքի վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Իսպանիայի իշխանությունները կատարվածը համարում են ահաբեկչություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիսիդա․ Առայժմ ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի քննարկման համար պայմաններ չկան
Հաջորդ հոդվածըՃապոնիան պատժամիջոցներ է սահմանում ԿԺԴՀ-ի դեմ