‘Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաղորդում է 210 զոհերի մասին’

1038

Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների անցկացման ընթացքում դիարաններն  ընդունել են 210 մարդու դիակ, այդ թվում՝ 14 երեխաների, հաղորդել է Ուկրաինայի առողջապահության նախարար Օլեգ Մուսին:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախորդ օրվա ընթացքում Լուգանսկի և Դոնեցկի մարզերից դիարաններն  ընդունել են  ևս 50 զոհվածների մարմիններ: Ընդ որում՝ նա չի մասնավորեցրել, թե ինչ կորուստներ են կրել ուժայինները, ի՛նչ՝ անջատականները, և թե քանի զոհ կա խաղաղ բնակչության շրջանում: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնի «Դժվարին այլընտրանքները»’
Հաջորդ հոդվածը‘Ֆինլանդիա. Բեռնակիրները բողոքում են ռուսաստանյան ընկերության գործողություններից’