‘Ուկրաինայի արեւելքում զոհերի թիվը կրկնակի աճել է’

1018

Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե կրկնակի աճել է:

Ինչպես տեղեկացնում է «Ռիա նովոստին», ներկա պահին զոհերի թիվը հասել է 2086-ի, իսկ մոտ 5 հազար մարդ վիրավորվել է: Նրանց թվում են հասարակ քաղաքացիներ, զինծառայողներ եւ այլ զինված խմբերի անդամներ:

Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ ներկայացուցիչ Սեսիլ Պույին հաղորդել է, որ միջին հաշվով վերջին երկու շաբաթվա ընթացքում զոհվել է օրական 60 մարդ: «Սա վկայում է կոնֆլիկտի սրացման մասին»,- նշել է նա:

Նախորդ հոդվածը‘Դատավոր Օհանյանն ընթերցել է ակնհայտ ապօրինի դատավճիռ’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր սարդը դարձել է BBC-ի օրվա հերոսը (Տեսանյութ)’