‘Ուկրաինայի արևելքում զինադադարը պահպանվում է’

894

Ուրբաթ օրը Մինսկում ուկրաինական իշխանությունների և անջատականների միջև ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը, ըստ ամենայնի՝ պահպանվել է: Շաբաթ գիշերը բախումների և փոխհրաձգության մասին հաղորդումներ չեն ստացվել:

Զինադադարն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 18.00-ին:

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ հակամարտությունը խլել է մոտավորապես 2 600 մարդու կյանք, այդ թվում՝ 837 ուկրաինացի ուժայինների:

Կողմերը խոստացել են շփման գծից հեռացնել ծանր սպառազենքը, արդեն շաբաթ օրն իսկ ձեռնամուխ լինել գերիների փոխանակմանը և ապահովել տարածքի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը:

Թեպետ փաստաթղթում նշվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, անջատականները հայտարարել են, որ զինադադարը համարում են ժամանակավոր միջոց և չեն հրաժարվում անկախության իրենց ձգտումներից:

ԵԱՀԿ-ն վերահսկելու է, որպեսզի պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մալայզիայի վարչապետը Boeing 777-ի աղետի բաց և անկախ հետաքննություն է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ֆրանսիացիները ծաղրում են Օլանդին՝ նախկին ընկերուհու հուշերի առիթով’