‘Ուկրաինայի արևելքում ձերբակալված ԵԱՀԿ դիտորդների խմբերի հետ դեռ կապ չի հաստատվել’

905

Ուկրաինայի արևելքում ձերբակալվոծ ԵԱՀԿ դիտորդների երկու խմբերի հետ մինչ այժմ կապ չի հաստատվել, Интерфакс-Украина գործակալությանը տեղեկացրել են հատուկ մոնիտորինգային առաքելությունից: «Ոչ մի փոփոխություն չկա, մինչև հիմա կապ չի հաստատվել»,- հաղորդել են այսօր առաքելության մամլո ծառայությունից:

Ինչպես տեղեկացվել է, ԵԱՀԿ դիտորդների առաջին խումբը անհետացել է մայիսի 26-ի երեկոյան Դոնեցկի մարզում, նրա կազմում չորս հոգի է՝ Շվեյցարիայի, Էստոնիայի, Թուրքիայի և Դանիայի ներակայացուցիչներ: Երկրորդ խմբի հետ՝ նույնպես չորս հոգանոց, կապը կտրվել է մայիսի 29-ի երեկոյան Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկի բլկպոստի մոտ:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պարզել է, որ ռուսաստանյան կազակական կառույցները կապ ունեն մայիսի 29-ին ԵԱՀԿ դիտորդական խմբի անհետացման հետ:

Ուկրաինայի ԱԳՆ-ում հավաստիացրել են, որ ուկրաինական իրավասու մարմիններն անում են ամեն ինչ՝ պատանդներին ազատելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվել է 120 հարց’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան սահել է դեպի հարակից անտառը և արգելափակվել ծառերի մեջ’