‘Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է Յացենյուկի հրաժարականի դիմումը’

900

Երեկ՝ հինգշաբթի, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է իր հրաժրականը՝ խորհրդարանում դաշինքի քայքայման և Ռադայի կողմից կառավարության նախաձեռնություններն արգելափակելու առնչությամբ: Վարչապետի հրաժարականը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Փոխանցում է РИА Нововсти-ն:

Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումն ուղարկվել է խորհրդարան, սակայն դեռևս պաշտոնապես չի ընդունվել: «Արսենի Յացենյուկը դիմումն ուղարկել է խորհրդարան: Սակայն հրաժարականն առայժմ պաշտոնապես չի ընդունվել, հետևաբար՝ մենք լրիվ ծավալով կատարում ենք մեր պարտականությունները»,- ասել է նա՝ ուրբաթ օրը բացելով կառավարության նիստը: Փոխանցել է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանի իշխանությունները հաստատել են Washington Post-ի լրագրողի ձերբակալության մասին լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման’